ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից սոցիալական ցանցերի միջոցով

02.05.2017 17:13
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից սոցիալական ցանցերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ /. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե»  և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում, ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից` անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին:

«Նոր հնարավորությունների շնորհիվ` ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ` ստացողը, կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» ցանցերի միջոցով փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի:

Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ` iOS-ի և Android-ի համար բջջային հավելվածներում: Այն դեպքում, երբ փոխանցման արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա փոխանցման գումարը ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

Հաղորդագրության համաձայն, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը. տվյալները հարցվում են ստացողից:

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է մուտք գործել իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին,  սեղմել «Ստանալ փոխանցումը» և մուտքագրել իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

Ինչպես հայտնում են բանկից, «Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանը այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։

Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, և կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում (ակցիայի շրջանականերում*): Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 65 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև