03.05.2017 12:51
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի համախառն ավանդները 2017 թ.-ի մարտի վերջին կազմել են 2 414,5 մլրդ դրամ, մեկ ամսում ավելանալով 0,3%–ով, այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ տվյալները:
ԿԲ-ի տվյալներով, ռեզիդենտների ավանդները մարտին կազմել են 1 802,6 մլրդ դրամ (0,2 տոկոսի անկում):
Ռեզիդենտների դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 731,4 մլրդ դրամ` աճելով 0,28 տոկոսով, իսկ արտարժութային ավանդները կազմել են 1 071,2 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում)։
Ընդ որում, ռեզիդենտների ցպահանջ դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1,4 տոկոսով` կազմելով 236,3 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները աճել են 0,26 տոկոսով` մինչև 495,1 մլրդ դրամ:
Արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 263,4 մլրդ դրամ (3,5 տոկոսի աճ), իսկ ժամկետայինները`807,7 մլրդ դրամ (1,8 տոկոսի անկում):
Մարտի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների ավանդները աճել են 2 տոկոսով` կազմելով 611,8 մլրդ դրամ: ($1- 484,68 դրամ) -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: