Արդշինբանկի կապիտալը 2016 թ.-ին աճել է 47,7%–ով` կազմելով 71,5 մլրդ դրամ

05.05.2017 15:18
Արդշինբանկի կապիտալը 2016 թ.-ին աճել է 47,7%–ով` կազմելով 71,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/.  Արդշինբանկը շարունակում է ցուցանիշների կայուն աճ արձանագրել: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, այդ մասին է վկայում 2016 թ.-ի գործունեության արդյունքների աուդիտը:

2016 թ.-ի տարեկան արդյունքներով, բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղն ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:

Հաղորդագրության համաձայն, բանկի ակտիվները 2016 թ.-ին աճել են 148 մլրդ դրամով կամ 37 տոկոսով` մինչև 548,4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը ` 83,5 մլրդ դրամով կամ 30,4 տոկոսով` մինչև 358 մլրդ դրամ, հաճախորդներից ներգրաված միջոցները` 93,6 մլրդ դրամով կամ 45,9 տոկոսով` մինչև 297,7 մլրդ դրամ, իսկ բանկի կապիտալն աճել է 23,1 մլրդ դրամով կամ 47,7 տոկոսով` մինչև 71,5 մլրդ դրամ:

2016 թվականի արդյունքներով, բանկի զուտ շահույթը կազմել է 4.1 միլիարդ ՀՀ դրամ (առանց Առէկսիմբանկի հետ միաձուլման արդյունքների):

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ այնպիսի ֆինանսական կազմակերպություններից, ինչպիսիք են` WBC-ն` 10 մլն դոլար, BSTDB-ն` 10 մլն դոլար, ADB-ն` 2 մլն դոլար և Commerzbank-ը` 8,5 մլն դոլար:

2017 թվականի ապրիլին, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:

2016 թվականի վերջում տեղի է ունեցավ բանկի միացումը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին:

2016 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմել են 3.1 միլիարդ ՀՀ դրամ:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Բանկի հիմնական բաժնետերերն են` «Բիզնես բերդրումների կենտրոն» ԲԲԸ-ն` 70,1 տոկոս և «Region» Financial Industrial Corporation CJSC-ն` 28,1 տոկոս: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև