«Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման վճարներն ընդունվում են «Յունիբանկի» բոլոր մասնաճյուղերում

10.05.2017 14:29
«Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման վճարներն ընդունվում են «Յունիբանկի» բոլոր մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում կարելի է վճարել «Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման դիմաց, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այն իրենից ներկայացնում է տարեկան բաժանորդագրություն` քաղաքացիների կողմից իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար:

Ծառայությունը մատուցվում է «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության կողմից և աշխատում է շուրջօրյա, այդ թվում` հանգստյան և տոն օրերին: Իրավաբանի հետ կապ հաստատել կարելի է աշխարհի ցանկացած վայրից:

«Իրավաբան 24» ծառայությունը հաճախորդներին մատուցվում է տարբեր սակագնային պլաններով, որոնք, մասնավորապես, ներառում են բանավոր և գրավոր իրավաբանական խորհրդատվություն, տիպային փաստաթղթերի տրամադրում  և հրահանգներ  դրանց կազմման վերաբերյալ, բանակցությունների վարում, բանավոր իրավական խորհրդատվություն  ձեռնարկատիրական գործունեության հարցերով, ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմմում (դիմում, պահանջ, բողոք և այլն):

Իրավաբանական խորհրդատվությունը իրականացվում է  հեռահար` հեռախոսային խորհրդատվության, էլեկտրոնային փոստի կամ Skype-ի միջոցով:

Հավաստագրերի ձեռքբերման նվազագույն արժեքը կազմում է 12 500 ՀՀ դրամ, հավաստագիրը վավեր է մեկ տարվա ընթացքում:

«Իրավաբան 24» ծառայության ձեռքբերման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարելի է դիմել «Յունիբանկի» մասնաճյուղեր կամ բանկի տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև