Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է` կազմելով 17 830.62 դրամ մեկ գրամի դիմաց

15.05.2017 14:48
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է` կազմելով 17 830.62 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի մայիսի 8–14–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 830.62 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է 326.66 դրամով կամ 1,8 տոկոսով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը նվազել է 355.07 դրամով և կազմել 19 381.1 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 238.6 դրամ (16.01 դրամի անկում), բացթողնման գին` 259.35 դրամ (17.14 դրամի անկում), պլատին` գնման գին` 13 098.67 դրամ (546.04 դրամի անկում), բացթողնման գինը` 14 237.69 դրամ (593.52 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 11 564.48 դրամ (51,2 դրամի աճ), բացթողնման գինը` 12 570.09 դրամ (55.65 դրամի աճ) ($1 – 484.17 դրամ)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև