ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 54 մլն դոլար

15.05.2017 16:46
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 54 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 10–ից 12–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 54 մլն դոլար 1 դոլարի դիմաց 483,6 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 4.8 մլն եվրո և շուրջ 551,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 524,76 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,35 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 65,4 մլն դոլար, 11,2 մլն եվրո և 294,2 մլն ռուբլի, համապատասխանաբար, 485,12 դրամ, 528,33 դրամ և 8,44 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, մայիսի 1-ից 7-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 67,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 41,7 մլն դոլար ($1– 484,17 դրամ)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև