Բուլղարիայի ԿԲ-ն եվրո տպելու թույլտվություն է ստացել

16.05.2017 17:21
Բուլղարիայի ԿԲ-ն եվրո տպելու թույլտվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Բուլղարիայի ժողովրդական բանկը Եվրոպայի կենտրոնական բանկից եվրոյի թղթադրամների թողարկման իրավունք է ստացել:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հղում անելով բուլղարական կարգավորչի կայքին, Oberthur Fiduciaire SAS համատեղ բուլղարաֆրանսիական ընկերությունը, որի բաժնետերը ԲԺԲ-ն է, հաստատել է անվտանգության և տեխնոլոգիական չափանիշների համապատասխանությունը: Ընկերությունն ապացուցել է նաև, որ կարող է իր աշխատողների համար աշխատանքի հարմարավետ պայմաններ և բնապահպանության օրենսդրության պահպանում ապահովել:

Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին: Դրա աշխատողների թիվը գերազանցում է 200-ը, իսկ միջազգային շուկայի համար թողարկած թղթադրամների ծավալն ավելացել է 60 միլիոնից մինչև 1 միլիարդ հատ:

Ավելի վաղ` ապրիլին, շրջանառության մեջ է դրվել 50 եվրո անվանական արժեքով թղթադրամ, որի վրա եվրոպական արժույթի անունը գրված է եղել կիրիլիկ տառատեսակով: Թղթադրամը ներկայացվել է նախորդ տարվա հուլիսին: Կիրիլիկ տառատեսակի օգտագործումը պայմանավորված է Բուլղարիայի` եվրագոտուն անդամակցելու հետ:

Ենթադրվում է, որ անցումային ժամանակահատվածի ընթացքում Բուլղարդիան իր ազգային արժույթի` լևի ֆիքսված փոխանակման փոխարժեք է պահպանելու: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև