ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իջեցված տոկոսադրույքներով վարկեր

17.05.2017 13:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իջեցված տոկոսադրույքներով վարկեր

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամռանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է վարկային գծերի և սպառողական «Ունիվերսալ» վարկերի անվանական և էֆեկտիվ տոկոսադրույքների իջեցման մասին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել սպառողական վարկ «Ունիվերսալ» սկսած 13.5%-ից, վարկային գծեր`սկսած 12.5%-ից:

«Ձևակերպելով վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները խնայում են ոչ միայն իրենց միջոցները, այլև ժամանակը, քանզի վարկի տրամադրման մասին որոշումը ընդունվում է Բանկի կողմից մաքսիմալ կարճ ժամկետներում՝ միջինում 1 աշխատանքային օրվա ընթացքում (Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար՝ ակնթարթորեն)», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում, www.vtb.am կայքից կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև