«Կամուրջ» վարկային կազմակերպությունը ներդրել է «ՀԵՇՏ ՎԱՐԿ 19 ՐՈՊԵՈՒՄ» նոր սպառողական վարկատեսակները

18.05.2017 11:44
«Կամուրջ» վարկային կազմակերպությունը ներդրել է «ՀԵՇՏ ՎԱՐԿ 19 ՐՈՊԵՈՒՄ» նոր սպառողական վարկատեսակները

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր «ՀԵՇՏ ՎԱՐԿ 19 ՐՈՊԵՈՒՄ» սպառողական վարկատեսակները:

Այս վարկատեսակները հնարավորություն են տալիս հաճախորդներին ստանալ վարկ հենց 150,000, 400,000 կամ 750,000 ՀՀ դրամի չափով միայն անձնագրով կամ նույնականացման քարտով և սոցիալական քարտով: Վարկը տրամադրվում է մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 2 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ, երբ վարկի մայր գումարի վճարում հաճախորդը չի կատարում:

Այս նոր վարկատեսակները ստեղծվել են` հաշվի առնելով շուկայի պահանջարկը: «ՀԵՇՏ վարկ 19 րոպեում» սպառողական վարկատեսակները բաղկացած են 3 մասից՝ Հեշտ վարկ 1-ով, Հեշտ վարկ 2-ով և Հեշտ վարկ 3-ով:

ՀԵՇՏ վարկ 1-ով վարկատեսակի դեպքում, հաճախորդը ունենալով միայն դրական վարկային պատմություն և ներկայացնելով միայն անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ, կարող է ստանալ վարկ հենց 150,000 ՀՀ դրամի չափով:

Այս դեպքում աշխատանքի վայրից տեղեկանքի ներկայացման պահանջ չկա, անհրաժեշտ է միայն, որ հաճախորդը լինի գրանցված աշխատող՝ դրական վարկային պատմությամբ, ընդ որում, հաշվի չի առնվում ո՛չ աշխատավարձի չափը, ո՛չ պաշտոնը:

Եթե հաճախորդը մոտենում է իր ընկերոջ կամ գործընկերոջ հետ, ապա իրենք կարող են օգտվել Հեշտ վարկ 2-ով վարկատեսակից`ընդհանուր ստանալով հենց 400,000 ՀՀ դրամի վարկ:

Հեշտ վարկ 2-ով վարկատեսակի առավելություններից է նաև այն հանգամանքը, որ վարկառուներից մեկը կարող է ընդհանրապես չունենալ վարկային պատմություն, ինչպես նաև գրանցված աշխատանք: Անհրաժեշտ է միայն, որ 2 վարկառուներից մեկը բավարարի նշված պայմաններին (չներկայացնելով տեղեկանք աշխատանքի վայրից՝ լինի գրանցված աշխատող՝ դրական վարկային պատմությամբ):

Նույն սկզբունքով է աշխատում նաև ՀԵՇՏ վարկ 3-ով վարկատեսակը: Եթե հաճախորդը մոտենում է իր ընկերների կամ գործընկերների հետ, վարկի գումարը արդեն կազմում է 750,000 ՀՀ դրամ:

Տվյալ վարկատեսակների համար ՈւՎԿ–ն չի օգտագործում «մինչև» եզրույթը, այլ տրամադրում է «հենց» 150,000, 400,000 կամ 750,000 ՀՀ դրամի չափով վարկեր: Նոր վարկատեսակի առավելություններից է նաև այն, որ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը 19 րոպեի ընթացքում:

Ընկերության գործող և նախկին հաճախորդները վարկը ստանում են այլ՝ արտոնյալ պայմաններով:

«Մենք վստահ ենք, որ այս նոր վարկատեսակը ձեռք կբերի հաճախորդների լայն շրջանակ, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հաճախորդին, նույնիսկ առանց վարկային պատմության, ստանալ վարկ և ստեղծել իր սեփական վարկային պատմությունը», – նշել է  «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և գովազդի բաժնի ղեկավար Ա. Արևյանը:

«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործող ամենախոշոր վարկային կազմակերպություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 2010 թ.–ին միկրոբիզնեսի զարգացման բարեգորածական հիմնադրամի կողմից։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև