Հայաստանի մասնավոր փոխանցումներն I եռամսյակում աճել են 14.5%-ով` մինչև 312,9 մլն դոլար

19.05.2017 15:10
Հայաստանի մասնավոր փոխանցումներն I եռամսյակում աճել են 14.5%-ով` մինչև 312,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/  Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակով կատարված դրամական փոխանցումները 2017 թ–ի հունվար-մարտ ամիսներին, նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 14,5 տոկոսով` կազմելով ավելի քան 312,9 մլն դոլար։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Միայն մարտին հանրապետության դրամական ներհոսքը կազմել է 127,1 մլն դոլար, ինչը 18,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա մարտի ցուցանիշը և 26 տոկոսով նախորդ ամսվա ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաեւ Հայաստանից Ռուսաստան միջոցների արտահոսքի զգալի կրճատմամբ:

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2017 թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 20,7 տոկոսով` կազմելով 165,2 մլն դոլար: Իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 66,1 մլն դոլար նվազելով 23.5 տոկոսով:

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 183,5 մլն դոլար` 2016 թ.-ի առաջին եռամսյակի 180,5 մլն դոլարի համեմատ։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 129,4 մլն դոլար` 2016 թ.-ի 92,6 մլն դոլարի համեմատ։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով, Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2016 թ.-ին կազմել է 1 532,8 մլն դրամ (6 տոկոսի անկում), իսկ արտահոսքը` 816,9 մլն դոլար (7,3 տոկոսի աճ): Արդյունքում, փոխանցումների զուտ ներհոսքը նախորդ տարի կազմել է մոտ 715,9 մլն դոլար (17 տոկոսի անկում)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև