ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 86,5 մլն դոլար

22.05.2017 12:14
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 86,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 15–ից 20–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 86,5 մլն դոլար 1 դոլարի դիմաց 482,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10.4 մլն եվրո և շուրջ 1,3 մլրդ  ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 531,73 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,45 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 94,6 մլն դոլար, 15,1 մլն եվրո և 415,2 մլն ռուբլի, համապատասխանաբար, 484,36 դրամ, 535,12 դրամ և 8,55 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 400 000 դոլարի գործարք` 483,20 դրամ փոխարժեքով:

Բացի այդ, մայիսի 8-ից 14-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 30,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 29,9 մլն դոլար ($1– 483,05 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև