Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել

23.05.2017 16:48
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, մայիսի 23. /ԱՌԿԱ/. Կիբերհանցագործները սկսել են բանկային քարտի տվյալներ գողանալ այն կայքերի միջոցով, որոնք համացանցում հեշտ գումար վաստակելու առաջարկ են ներկայացնում։ Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա: Այս մասին հաղորդում Банки.ру-ն` հղում կատարելով «Известия»-ին:

«Յանդեքսում» հրատարակությանը նշել են, որ որոշ ռեսուրսներ առաջարկում են պարգևավճար ամենօրյա աշխատանքի կատարման համար, ինչպես, օրինակ, հարցաթերթիկներ լրացնելն է: Մյուսները գայթակղում են քաղաքացիներին  «100%–անոց շահում ապահովող վիճակախաղերով»:  Ընկերության գնահատականներով, բանկերի հաճախորդներն ամսական կորցնում են մոտավորապես 20 մլն ռուբլի:

«Սովորաբար, բոլոր այդ սխեմաները այսպես թե այնպես հաճախորդներին բերում են այն բանի, որ ուր որ է գումարը կփոխանցեն, սակայն անհրաժեշտ է 300-400 ռուբլի վճարել արժույթի փոխանակման համար գանձվող հարկի, միջնորդավճարի, տոկոսի տեսքով: Եվ հավելավճարների փոխանցման փուլում կեղծարարները գողանում են հաճախորդների բանկային քարտերի գաղտնի տվյալները»,- պարզաբանում է  «Յանդեքսը»: Օգտատերն, իհարկե, խոստացված գումարն ընդհանրապես չի ստանում։

«Յանդեքսում» հստակեցրել են, որ կեղծարարների հնարքների զոհ է դառնում օրական մոտ 12 հազար մարդ, որոնց մի մասը համաձայնում է քարտի տվյալները մուտքագրել վարակված նմուշներում` հարկերի կամ միջնորդավճարների վճարման համար։

«Մենք արգելափակում ենք նման կայքերը», - նշել են «Յանդեքսից»: Ներկայում արգելափակված է մոտ 2 000 կայք, որոնք համացանցում առաջարկում են հեշտ գումար վաստակել: Կեղծարարներն առավել ճկուն են դարձել, հաճախորդներին առաջարկելով մուտքագրել քարտի տվյալները` միջնորդավճար փոխանցելու կամ հարկ վճարելու համար»:

Ընդ որում `կեղծարարները սկսել են ավելի հաճախ «թաքնվել» վստահելի գործատուների անվան տակ, ընդգծել է А2 փաստաբանական գրասենյակի իրավաբան Եկատերինա Վաշչիլկոն: Նրա խոսքով, կատարված հանցագործության փաստով իրավախախտներին պատասխանատվության ենթարկելը բարդ է, քանի որ հաշիվները, որոնց վրա փոխանցվում են միջոցները, գրանցվում են կեղծ անձանց անունով և ամենից հաճախ  ռուսական դատարանների իրավասության շրջանակներից դուրս:

Փորձագետները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվել հասցեի տողում ռեսուրսի անվան ճիշտ գրելաձևին, հատկապես, եթե վճարման  էջում  անվստահերի աղբյուրի հղում է տրված` այլ կայք, էլեկտրոնային նամակ, հաղորդագրություն մեսենջերում: Ժամանակակից հակավիրուսային ծրագրերը և մյուս միջոցները, որոնք ներկառուցված են բրաուզերում,  հնարավորինս արգելափակում են օգտատերերի մուտքը դեպի անվստահելի ռեսուրսներ, բայց միայն այն բանից հետո, երբ դրանց մասին հայտնի է դառնում:

Բացի այդ, ինտերնետ –վճարումների համար ավելի լավ է օգտագործել առանձին քարտ։ Այդպիսով նվազում է բոլոր միջոցները կորցնելու ռիսկը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև