ԵԶԲ-ի դիտարկում. 2017 թ-ին Հայաստանում գնաճը կկազմի 1,7 տոկոս, իսկ 2018 թ-ին` 3,6 տոկոս

25.05.2017 16:56
ԵԶԲ-ի դիտարկում. 2017 թ-ին Հայաստանում գնաճը կկազմի 1,7 տոկոս, իսկ 2018 թ-ին` 3,6 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/.  2017 թ-ի վերջին Հայաստանում գնաճի թիրախային ցուցանիշից շեղումը կկրճատվի, և գնաճը կկազմի 1,7 տոկոս: Այդ մասին ասվում է ԵԶԲ-ի գլխամասային տնտեսագետների խմբի պատրաստած եռամսյակային մակրոտնտեսական դիտարկման մեջ:

2017 թ-ի սկզբին Հայաստանի տնտեսության մեջ նկատվում է գնանկման միտումների պահպանում, ինչը պայմանավորված է առաջին եռամսյակում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմամբ, ցածր գնաճային սպասումներով, ինչպես նաև թույլ սպառողական պահանջարկով և համաշխարհային շուկաներում գնային իրավիճակով: 2017 թ-ի առաջին եռամսյակի տարեկան գնանկումը կազմել է 0,3 տոկոս (2016 թ-ի առաջին եռամսյակի 1,4 տոկոսի փոխարեն) և շարունակում է մնալ Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշի` նախանշված 4 տոկոսի շրջանակում:

«Գնաճային ուժեղացված ճնշումներ սպասվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակների կողմից, այդ թվում` ներկրվող հումքի և ապրանքների ներքին պահանջարկի աճով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԿԲ-ի գնահատմամբ, 2017 թ-ին գների վերականգնման վրա զսպող ազդեցություն կունենան պահպանվող ցածր գնաճային սպասումները և պլանավորված սահմանափակող հարկաբյուջետային քաղաքականությունը:

Նոր շոկերի բացակայության դեպքում գների հավելաճը 2018-2019 թվականներին սպասվում  է, համապասատխանաբար, 3,6 տոկոսի և 4,1 տոկոսի շրջանակում:

ՀՀ ԱՎԾ –ի տվյալներով, 2017 թ-ի ապրիլին`2016 թ-ի ապրիլի համեմատ արձանագրվել է 1,2 տոկոս գնաճ: 2017 –ի հունվար-ապրիլին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական ապրանքների գների աճը կազմել է 0,1 տոկոս:

2017 թ-ի պետբյուջեում գնաճի նախատեսված ցուցանիշը 4 տոկոս է(±1,5%), ՀՆԱ-ի աճը` 3,2 տոկոս մակարդակում է։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև