Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի (BAFT) անդամ

26.05.2017 13:24
Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի (BAFT) անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիային (Bankers' Association for Finance and Trade):

Բանկի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, BAFT-ը (գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում) միջազգային բանկային գործառնությունների առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունները: BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի հետևանքով դյուրանում է հաճախորդներին նորագույն և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցումը:

Ասոցիացիան նպաստում է համաշխարհային ֆինանսական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանը։

«Մեզ համար շատ կարևոր է լինել BAFT ասոցիացիայի մասնակից միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների շարքում: Անելիք Բանկի համագործակցությունը նման բարձր մակարդակի առաջատար ասոցիացիայի անդամների հետ գիտելիքների, գաղափարների և լուծումների փոխադարձ փոխանակման հնարավորություն կընձեռի և հուսով ենք, որ Բանկը կկարողանա հաջողությամբ օգտագործել գործընկերների արտասահմանյան փորձն իր գործունեության մեջ», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Վիրաբյանը:

BAFT-ի անդամ են հանդիսանում ավելի քան 240 ֆինանսական հաստատություններ և այլ կազմակերպություններ ավելի քան 50 երկրներից: Իսկ ԱՊՀ տարածաշրջանում ասոցիացիայի անդամ են հանդիսանում ընդամենը 3 երկիր, որոնց թվում արդեն Հայաստանն` ի դեմս Անելիք Բանկի:

Հարկ է նշել, որ Անելիք Բանկը տարբեր ոլորտներում համագործակցելով արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ ՝ ամրապնդում է միջազգային ֆինանսական շուկաներում իր դիրքերը և կատարելագործում միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկը:

«BAFT-ը հպարտությամբ ողջունում է Անելիք Բանկին` որպես ասոցիացիայի անդամ, և մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին` որպես առաջատարներ առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների աշխարհում», - ասել է BAFT նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թոդ Բուրվելը:

BAFT-ը` միջազգային բանկային գործառնությունների ոլորտում ֆինանսական ծառայությունների առաջատար համաշխարհային ասոցիացիան, օգնում է գտնել լուծումներ և փոխանակվել դրանցով ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև, որոնք խթանում են առողջ ֆինանսական գործելակերպը` ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ: BAFT-ը կարգավորում է գործունեության լայն շրջանակներ, որոնք առնչվում են բանկային գործառնությունների հետ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանությունը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև