ՀՀ ԿԲ–ն կոմպոզիտային թղթադրամների տպագրության մրցույթ է հայտարարում

26.05.2017 18:06
ՀՀ ԿԲ–ն կոմպոզիտային թղթադրամների տպագրության մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը կոմպոզիտային թղթադրամների տպագրության մրցույթ է հայտարարում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԿԲ–ի նշում են, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։

Չորեքշաբթի` մայիսի 24–ին  ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը տեղեկացրել է, որ քննարկվում է ազգային արժույթի թղթադրամներից պլաստիկ կամ հիբրիդային տարբերակներին անցնելու հնարավորությունը: Նա նշել է, որ նոր թղթադրամները երկու առավելություն ունեն. նրանց պաշտպանության մակարդակը զգալի բարձր է, քան թղթադրամներինը, ինչպես նաև դրանք առավել երկարակյաց են։

Աբրահամյանի խոսքով, նոր դրամանիշերի ներդրման գործընթացը կանցկացվի շրջանառության մեջ դրված թղթադրամների հաջորդական փոփոխմամբ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև