Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ բարձրացել է` կազմելով 17 802,14 դրամ մեկ գրամի դիմաց

29.05.2017 14:39
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ բարձրացել է` կազմելով 17 802,14  դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի մայիսի 22–28–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 802,14 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է 251.95 դրամով կամ 1,4 տոկոսով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը աճել է 273.8 դրամով և կազմել 19 350.2 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 239.58 դրամ (6.17 դրամի աճ), բացթողնման գին` 260.42 դրամ (6.71 դրամի աճ), պլատին` գնման գին` 13 383.84 դրամ (328.1 դրամի աճ), բացթողնման գինը` 14 547.65 դրամ (356.63 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 11 268.02 դրամ (268,78 դրամի անկում), բացթողնման գինը` 12 247,85 դրամ (292.15 դրամի անկում) ($1 – 481.77 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև