Հայաստանի բանկերի ավանդները 2017 թ-ի ապրիլին աճել են 0,8%–ով և կազմել 2 434 1 մլրդ դրամ

01.06.2017 16:56
Հայաստանի բանկերի ավանդները 2017 թ-ի ապրիլին աճել են 0,8%–ով և կազմել 2 434 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի համախառն ավանդները 2017 թ.-ի ապրիլի վերջին կազմել է 2 434 1 մլրդ դրամ`  մեկ ամսում ավելանալով 0,8%–ով: Այս մասին են վկայում են ՀՀ ԱՎԾ-ի տվյալները:

ՀՀ ԿԲ տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները ապրիլի վերջին կազմել են 1 817,3 մլրդ դրամ (աճը` 0,8%)։

Ռեզիդենտների դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել է 741,1 մլրդ դրամ (աճը`1,3%), իսկ արտարժութայինները`1 076,2 մլրդ դրամ (աճը`  0,46%)։

Ընդ որում, ռեզիդենտների ցպահանջ դրամային ավանդները նվազել են 1,2 տոկոսով և կազմել 233,4 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները աճել են 2,5 տոկոսով և կազմել 507,6 մլրդ դրամ:

Ցպահանջ արժութային ավանդները կազմել են 264,5 մլրդ դրամ (աճը 0,4%), իսկ ժամկետայինները` 811,6 մլրդ դրամ (աճը` 0,48%).

Ոչ ռեզիդենտների ավանդներն ապրիլի վեիջին աճել են 0,8 տոկոսով` կազմելով 611,8 մլրդ դրամ։ ($1- 482 դրամ): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև