Հայաստանի բանկերը ապրիլին ավելացրել են ռեզիդենտների վարկավորումը 1,5%-ով` հասցնելով 2 179,6 մլրդ դրամի

02.06.2017 15:15
Հայաստանի բանկերը ապրիլին ավելացրել են ռեզիդենտների վարկավորումը 1,5%-ով` հասցնելով 2 179,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերն ապրիլին ավելացրել են ռեզիդենտների վարկավորումը 1,5%-տոկոսվ` հասցնելով 2 179,6 մլրդ դրամի: Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ-ի տվյալները:

ԿԲ տվյալների համաձայն `ապրիլի վերջին դրամային վարկերը կազմել են 772 մլրդ դրամ (աճը 0,03%), իսկ արժութայինները ` 1407,5 դրամ (աճը`2,3%).

Ընկերություններին տրված վարկերը աճել են 2,9%-ով, կազմել են 1 243,7 մլրդ դրամ, որոնցից դրամայինները կազմել են 198,6 մլրդ դրամ, իսկ արտարժութայինը` 1 045,1 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ տնային տնտեսություններին տրված վարկերը ապրիլին նվազել են 0,1% -ով և կազմել 796,5 մլրդ դրամ, որոնցից 505,6 մլրդ դրամի վարկերը դրամային են, իսկ 290,9 մլրդ դրամը`արտարժութային:

Ապրիլի վերջին` համախառն վարկերը կազմել են 2 474,3 մլրդ դրամ (աճը` 1%). ($1 – 482,14 դրամ). -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև