Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում

02.06.2017 16:23
Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. «Յունիբանկը» հայտնում է  իր  Խորհրդի  կազմում  Դավիթ Փափազյանին`  որպես  անկախ անդամ ընդգրկելու մասին:

Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և  ֆինանսների գծով  և  ավելի  քան  11  տարվա  աշխատանքային փորձ  ունի կապիտալի կառավարման   ներդրումային  բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ  Լոնդոնում:

Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է «UBS Investment Bank և Merrill  Lynch» բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան:

Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետևյալն է` Գագիկ Զաքարյան (Խորհրդի նախագահ),  Գեորգի Պիսկով, Էդուարդ  Զամանյան, Հրահատ Արզումանյան, ԴավիթՓափազյան (Խորհրդի անդամներ):

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև