Ի՞նչ բարդությունների հետ կարող է բախվել բանկի հաճախորդը քաղաքացիություն փոխելու դեպքում

«Armbanks» կայքի այցելուի հարցը

Քաղաքացիության փոփոխության գործընթացում առաջանում է մի իրավիճակ, երբ հաճախորդը, ով, մասնավորապես, բանկում ունի ավանդ կամ աշխատավարձի քարտ, որոշ ժամանակ կլինի անձ` առանց քաղաքացիության։

Առաջանու՞մ են, արդյոք, խնդիրներ, եթե ավանդը հանելու ժամկետը համընկնում է հենց այդ ժամանակահատվածի հետ, հարկավո՞ր է, արդյոք, իրականացնել ավանդի վերաձևակերպում կամ ավանդը հանել ժամկետից շուտ։

Կայքի այցելուի հարցին պատասխանել են ՎՏԲՀայաստան Բանկից

Հաճախորդը կարող է շարունակել կատարել ցանկացած գործարքներ` կապված ավանդի հետ կամ քարտով անձը հաստատով վավեր փաստաթղթի միջոցով (որի գործողության ժամկետը չի լրացել)։ Եթե գործարքի պահին հաճախորդը կունենա անձը հաստատող նոր վավեր փաստաթուղթ, ապա այն հարկավոր է ներկայացնել բանկ իդենտիֆիկացիայի համար։ Եթե գործարքի պահին բանկի հաճախորդը չի ունենա անձը հաստատող վավեր փաստաթուղթ, ապա ավանդի գումարը կմնա նրա հաշվին մինչև նոր փաստաթուղթ ներկայացնելը։ Հաճախորդը հնարավորություն կունենա օգտվել քարտից ցանկացած բանկոմատի միջոցով, իսկ բանկի մասնաճյուղերում քարտային հաշվից գումար հանելու կամ քարտի վերաթողարկման համար կպահանջվի անձը հաստատող վավեր փաստաթուղթ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Հայաստան առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 8,3 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 289 634 մլն դրամ՝ հունիսի 8 070 715 մլն դրամի դիմաց

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img