Անցկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

05.06.2017 17:24
Անցկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Կիրակի անցկացվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Երրորդ տեղի համար մրցում էին «Վաճառք» թիմը և «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գավաթը խաղարկել են «Երևան1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) և «Երևան 2» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը:

Գավաթակիր է դարձել «Երևան 2» թիմը 5:3 հաշվով:

««Լավագույն ռմբարկու» է ճանաչվել Վահե Արսենյանը «Նալբանդյանի Հավաքական» թիմից: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Լևոն Նիկոլյանը «Երևան1» թիմից»,– նշվում է հաղորդման մեջ։

Մրցաշարի լավագույն ավագ է ճանաչվել Տարոն Ղուկասյանը «Երևան1» թիմից, իսկ լավագույն դարպասապահ` Հովհաննես Արշակյանը «Երևան1» թիմից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև