Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ բարձրացել է` կազմելով 18 301.24 դրամ մեկ գրամի դիմաց

19.06.2017 13:35
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ բարձրացել է` կազմելով 18 301.24 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի հունիսի 12–18–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 301.24 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավելի է 359.63 դրամով կամ 2%-ով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը աճել է 390.9 դրամով և կազմել 19 892.65 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 249.91 դրամ (5.96 դրամի աճ), բացթողնման գին` 271.64 դրամ (6.47 դրամի աճ), պլատին` գնման գին` 13 538.39 դրամ (46.52 դրամի աճ), բացթողնման գինը` 14 715.64 դրամ (50.56 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 12 193.43 դրամ (1237.74 դրամի աճ), բացթողնման գինը` 13 253.73 դրամ ( 1 345.37 դրամի աճ) ($1 – 481.77 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև