ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է իր փորձը տարածաշրջանային խաղացողների հետ

20.06.2017 10:50
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է իր փորձը տարածաշրջանային խաղացողների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Թբիլիսիում անցկացվեց Caucasus SME Banking Club Conference 2017-ը։

Համաժողովի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացրեց 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, բանկը կիսվեց իր գոյության տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը:

«Շատ դեպքերում սեփական բիզնես սկսողները չեն ունենում համապատասխան կրթություն ու հմտություններ և այս պատճառով էլ, չդիմանալով մրցակցությանը, շատ շուտ դուրս են մղվում շուկայից: 21-րդ դարը մրցակցային առավելությունների և գիտելիքահեն բիզնեսի վարման շրջան է: Հենց այս հանգամանքը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ որդեգրված` կայուն ու վստահելի գործընկեր լինելու տեսլականը դրդեցին մեզ վերաիմաստավորելու հարաբերությունները հաճախորդների հետ: Մենք վստահ ենք, որ առաջընթացի և զարգացման հիմնական գրավականը փոխօգնության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ, վստահելի գործընկերային հարաբերություններն են: Այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կունենանք գրագետ բիզնես հարաբերություններ: Թվարկված գործոնների ստեղծման և խոչնըդոտների չեզոքացման համար բանկն ընտրել է իր գործընկերներին հավելյալ գիտելիքների և իր կողմից կուտակած փորձի տրամադրման ճանապարհը», - իր խոսքում նշեց բանկի Մարքեթինգի և զարգացման վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը:

Թբիլիսիում իրականացվող Caucasus SME Banking Club Conference 2017-ին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Համաժողովը ամենամյա է և վերաբերում է տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրներին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև