Յունիբանկն էապես բարելավել է «U-Cash» վարկի պայմանները

20.06.2017 16:30
Յունիբանկն էապես բարելավել է «U-Cash» վարկի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/.Հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը կանխիկ դրամով տրամադրվող «U-Cash» սպառողական վարկի նկատմամբ` Յունիբանկը վերանայել և էապես բարելավել է վարկի պայմանները:

Մասնավորապես, բանկը նվազեցրել է տոկոսադրույքը` սահմանելով այն 22.9% տարեկան, ինչպես նաև մեծացրել տրամադրվող գումարի չափը մինչև 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 48 ամիս:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Վարկի համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ` ներկայացնելով անձնագիրն ու սոցիալական քարտը: «U-Cash» վարկի համար հայտերն ընդունվում են նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Օնլայն հայտը կարելի է լրացնել` այցելելով www.unibank.am կայքը կամ Յունիբանկի ֆեյսբուքյան էջը` UNIBANK ARMENIA:

Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Ալեք Մանուկյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև