Հայաստանի տնտեսական հեռանկարներն առաջիկա մի քանի տարվա կտրվածքով դրական են. ԿԶԵՀ

20.06.2017 19:12
Հայաստանի տնտեսական հեռանկարներն առաջիկա մի քանի տարվա կտրվածքով դրական են. ԿԶԵՀ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական հեռանկարներն առաջիկա մի քանի տարվա կտրվածքով դրական են։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ Չերեկաևը։

«Հաշվի առնելով, որ սպառողական պահանջարկն աստիճանաբար վերականգնվում է` տնտեսական աճը ևս վերականգնվում է։ Ըստ կանխատեսումների, մինչև 2017 թ.–ի վերջ այն կկազմի 2,7 տոկոս և 3,6 տոկոս` 2018 թ.–ին, հետևաբար մենք դրական ենք գնահատում հայկական տնտեսությունը։ Այն, միգուցե, լավագույն ցուցանիշներից է ԵՏՄ անդամ երկրներում», – նշեց նա։

Ըստ Չերեկաևը, տնտեսության աճը կապահովվի սպառողական պահանջարկի և արտահանման աճի հաշվին։

Նրա խոսքով, արտահանման աճը, առաջին հերթին, նշանակում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացում, քանի որ սպառումն աճում է, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար Հայաստանի հնարավորությունները ևս աճում են, և «որքան մեզ հայտնի է կառուցվում է լոգիստիկ տերմինալ, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ»։ Միաժամանակ նա ավելացրեց, որ արտահանման աճը պետք է տեղից շարժի ՀՆԱ–ի աճը։

«Սպառողական պահանջարկի աճը ևս կապահովվի` հաշվի առնելով նաև այն, որ Ռուսաստանում փոքր–ինչ հարթվել են ճգնաժամի հետևանքները, և հետևաբար աճը կապահովվի դրամական փոխանցումների հաշվին», – կարծում է նա։

Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին դանդաղել է` 2015 թ.–ի 3 տոկոսից հասնելով 0,2 տոկոսի, ընդ որում պետբյուջեում տնտեսական աճի ցուցանիշը նախատեսված է եղել 2,2 տոկոսի սահմանում։ Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2017 թ.–ին նախատեսված է 3,2 տոկոսի չափով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև