Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքային բեռ ունեցող երկիր. ՀՀ ֆիննախ

26.06.2017 18:24
Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքային բեռ ունեցող երկիր. ՀՀ ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. / ԱՌԿԱ /. Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքային բեռ ունեցող երկիր, երկուշաբթի ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2016 թ.–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Նա հավելեց, որ անվանական իմաստով պարտքի աճը խնդիր չէ։

«Ակնհայտ է, որ ծախսերը ծածկելու համար անհրաժեշտ եկամուտների պակասի պարագայում հարկավոր է պարտք վերցնել։ Օրինակ, ընկերությունները զարգանում են ոչ միայն սեփական կապիտալի, այլ նաև փոխառու շուկաներից վերցված միջոցների հաշվին», - ասաց Արամյանը:

Ըստ նրա, եթե հաջողվում է հասնել նրան, որ տնտեսությունը անվանական ծավալով ավելի արագ է աճում, քան պարտքը, ապա երկրում ճիշտ  քաղաքականություն է իրականացվում։

«Պետական ​​պարտք / ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը պետք է կայունացվի մեզ մոտ ՀՆԱ-ի ավելացման հաշվին։ Մենք պետք է ուշադիր լինենք և չկրկնենք Հունաստանի ձախողումը, որը գնաց պետական պարտքի կտրուկ կրճատման։ Դա խորացրեց այդ երկրի խնդիրը։ Դրանից հետո Հունաստանը հինգ տարի շարունակ տնտեսական անկում էր արձանագրում», - ընդգծեց Արամյանը։

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2016 թ.–ին Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 5,9 մլրդ դոլար, որից 5.4 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, իսկ 505 մլն դոլարը ` ԿԲ–ինը։ Միաժամանակ, 2016 թ–ին Հայաստանի արտաքին պարտքը կազմել  է 4,3 մլրդ դոլար, իսկ ներքինը` 1.137 մլրդ դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև