ԱՄՀ–ն վատացրել է ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումները

28.06.2017 16:55
ԱՄՀ–ն վատացրել է ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վատացրել է ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումները։

Այս մասին նշվում է ԱՄՀ–ի կայքում հրապարակված զեկույցում, հաղորդում է ՌԲԿ–ն։

Հիմնադրամի տվյալներով, ԱՄՆ–ի ՀՆԱ–ի ավելացման կանխատեսումը 2017 և 2018 թթ.–ին այժմ կազմում է 2,1 տոկոս։ Bloomberg–ի փոխանցմամբ, ապրիլյան զեկույցում ԱՄՀ–ն կանխատեսել էր 2017 թ.–ին 2,3 տոկոսի և 2018 թ.–ին 2,5 տոկոսի աճ։

Գործազրկության մակարդակը 2017 թ.–ին կնվազի` հասնելով 4,3 տոկոսի, այս տարի այն կազմում է 4,9 տոկոս։ 4,3 տոկոսի մակարդակը կպահպանվի նաև 2018 թ.–ին։

ԱՄՀ–ում դրական են գնահատել ընկերությունների շահութահարկի և ֆիզիկական անձանց եկամտահարկի նվազեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը։ Սակայն հիմնադրամում նշել են, որ ԱՄՆ–ն ֆունդամենտալ հարկային բարեփոխման կարիք ունի։

Մայիսի վերջին ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրեց երկրի 2018 թ.–ի դաշնային բյուջեի նոր նախագիծը։ Փաստաթղթով նախատեսվում է առաջիկա 10 տարում 3,6 տրիլիոն դոլարով կրճատել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի պետական ծախսերը։ Վարչակազմում կարծում են, որ սոցիալական ծախսերի կրճատման գլխավոր արդյունքը կդառնա բյուջետային պակասուրդի վերացումը, որը վերջին 10 ֆինանսական տարիների ընթացքում տարեկան կազմել է շուրջ 790 մլրդ դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև