Կոնվերս Բանկն առաջարկում է «Ամառային» ավանդ

29.06.2017 13:30
Կոնվերս Բանկն առաջարկում է «Ամառային» ավանդ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը գործարկած ակցիայի շրջանակում առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով «Ամառային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած  հնարավորություններից:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին:

«Ակցիայի շրջանակում  Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, ինչպես նաև ներդրված ավանդի գումարի մինչև եռապատիկի չափով վարկային քարտ ստանալու հնարավորություն կընձեռվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարկային սահմանաչափը տրամադրվելու է 0 % տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից 3 ամիսը արտոնյալ ժամանակահատվածն է: Դա նշանակում է, որ վարկի մարումը սկսվելու է վարկավորման չորրորդ ամսից:

Վարկային սահմանաչափը հնարավոր է օգտագործել ամառային հանգստի կազմակերպման համար ConverseQvota ակցիայի շրջանակում Բանկի գործընկերների ցանցում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով ($1 - 480,44 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև