NASDAQ OMX Արմենիայում 200 մլն դրամի պետական պարտատոմսերի լրացուցիչ աճուրդ է անցկացվել

04.07.2017 17:41
NASDAQ OMX Արմենիայում 200 մլն դրամի պետական պարտատոմսերի լրացուցիչ աճուրդ է անցկացվել

ԵՐԵՎԱՆ 4 հուլիսի./ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում անցկացվել է 200 մլն դրամի պետական պարտատոմսերի լրացուցիչ աճուրդ։ Այս մասին հաղորդել է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, աճուրդի են ներկայացվել AMGT52027183 սերիայի պարտատոմսեր` մինչև 2018 թ–ի հուլիսի 2-ը մարման ժամկետով։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել  է 6.4492%` 6.4492% սահմանային եկամտաբերությամբ ($1 - 480,57 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև