Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի ծավալը մայիսին ավելացել է 7%-ով

06.07.2017 13:33
Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի ծավալը մայիսին ավելացել է 7%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2017 թ-ի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավելացել են 7%-ով` կազմելով 36,9 մլրդ դրամ: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում երկարացված վարկերը նվազել են 0,56%-ով, կազմելով 115,5 մլրդ դրամ:

Վարկային ներդրումները մայիսի վերջին կազմել են 2 305,4 մլրդ դրամ  (աճը` 0,3%), որոնցից 1 444,8 մլրդ դրամը` արտարժույթով և 1 195,2 մլրդ-ը` դրամով:

Մայիսի վերջին վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կազմել է 2 458 մլրդ դրամ (աճը` 0,3%)։ ($1 – 480,26 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև