Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման

07.07.2017 18:34
Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղը (ք.Ստեփանավան, Բաղրամյան փ. 2ա շենք, 7 բացվածք) հաճախորդների սպասարկումը կիրականացնի «մեկ պատուհանի» սկզբունքով:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը:

Լինելով ինովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում` Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև