Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է` կազմելով 17 707.82 դրամ մեկ գրամի դիմաց

10.07.2017 13:06
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է` կազմելով 17 707.82 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի հուլիսի 3–9–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 707.82 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից 41.24 դրամով կամ 0,23%.-ով պակաս է։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը նվազել 44.8 դրամով և կազմել 19 292.46 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 236.49 դրամ (0.92 դրամի աճ), բացթողնման գին` 257.05 դրամ (1 դրամի աճ), պլատին` գնման գին` 13057.63 դրամ (81.8 դրամի անկում), բացթողնման գինը` 14 193.08 դրամ (88.91 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 12 169.15 դրամ (302,93 դրամի աճ), բացթողնման գինը` 13 227.34 դրամ (329.27 դրամի անկում) ($1 – 479.53 դրամ)։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև