ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express քարտապանները կարող են մասնակցել 5 iPhone 7-ի խաղարկությանը

11.07.2017 18:35
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express քարտապանները կարող են մասնակցել 5 iPhone 7-ի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի, /ԱՌԿԱ/. Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առևտրի և սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների) մինչև  սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվող American Express քարտով նվազագույնը 1000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում  բանկի հաճախորդները  հնարավորություն կունենան շահելու չորս iPhone 7 բջջային հեռախոսներից մեկը։

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարելուց հետո տվյալ առևտրի և սպասարկման կետում նկարել American Еxpress տարբերանշանը կամ American Еxpress  քարտը (այնպես, որ Քարտի ամբողջական համարը և այլ տվյալներ չերևան)։ Ապա քարտապանն այդ նկարը պետք է բեռնի Facebook սոցիալական ցանցի իր էջ` #myamexcard գլխագրով, պարտադիր նշելով առևտրի և սպասարկման կետի անվանումը (օր.՝ #acbacreditagricolebank) կամ գտնվելու վայրը, եթե վերջինս հասանելի է քարտեզի վրա (location):

«Որքան շատ նման հրապարակումներ իրականացնեք, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: Չորս iPhone 7 բջջային հեռախոսները կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած Քարտատերերի միջև, իսկ ևս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած (share) օգտատերերի միջև: Խրախուսե՛ք Ձեր ընկերներին տարածել Ձեր հրապարակումները, և նրանք նույնպես կդառնան մրցույթի մասնակից»,–ասված է հաղորդագրության մեջ:

Խաղարկությունը կկայանա 2017 թ–ի սեպտեմբերի 20-ին` առցանց հեռարձակմամբ։

Մրցույթի մասնակցության պայմաններին և դրույթներին կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև