ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 95,1 մլն դոլար

17.07.2017 13:51
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 95,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 10–ից 14–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 95,1 մլն դոլար 1 դոլարի դիմաց 478.30 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,9 մլն եվրո և շուրջ 1,4 մլրդ  ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 544,41 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,89 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 82,1 մլն դոլար, 15,1 մլն եվրո և 661,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 479,70 դրամ, 548,19 դրամ և 7,99 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հուլիսի 3–9–ն հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 45,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը`45,2 մլն դոլար ($1– 478,88 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև