«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 2-րդ եռամսյակի մամուլի վարկանիշը

17.07.2017 16:25
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 2-րդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 2-րդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. Արարատբանկը, 2. Անելիք Բանկը, 3. Յունիբանկը, 4. Կոնվերսբանկը, 5. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ը։

Հարկ է նշել, որ «ԱՌԿԱ»-ի 2017 թ.-ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում 17 առևտրային բանկերից մամուլի տեղեկատվություն է արձանագրվել 14 բանկերի վերաբերյալ։

Բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 855,86` 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 50,4 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1725,3)։ Միաժամանակ, 2017 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 14,4 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 995,5)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական վարկանիշը 2017 թ.–ի երկրոդ եռամսյակում,  2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 1 543,22–ից  դառնալով 602,2 (ԸՎՑ–ն 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 89%, իսկ 2017 թ–ի առաջին եռամսյակում`75% )։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Օրակարգ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր լրատվամիջոցների նյութերը։  Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ն, Armbanks–ը, Banks–ը, Banker–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#02 (30), 2017 թ.–ի առաջին եռամսյակ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև