Ձեռնարկություններն ու բանկերը պատրաստ են ավելացնել գործարքների ծավալը Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արտարժույթով

20.07.2017 12:06
Ձեռնարկություններն ու բանկերը պատրաստ են ավելացնել գործարքների ծավալը Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արտարժույթով

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ձեռնարկություններն ու բանկերը պատրաստ են ավելացնել գործարքների ծավալը Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի արժույթներով։ Այս մասին վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետազոտությունը։ Ինչպես հաղորդվում է հանձնաժողովի կայքում, այդ մասին նշվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Ազգային արժույթներով անդրսահմանային գործարքների զարգացում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Կլոր սեղանի ընթացքում ԵՏՀ Մակրոտնտեսական քաղաքականության  դեպարտամենտի տնօրեն Տոտա Կալիասկարովան ներկայացրել է ձեռնարկությունների և բանկերի շրջանում իրականացրած հարցման նախնական արդյունքները, որոնք վերաբերում են Միության տարածքում իրականացվող անդրսահմանային գործառնություններում ԵՏՄ պետությունների ազգային արժույթների օգտագործմանը։

Հետազոտության նպատակն է գտնել մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես` որքան հաճախ են օգտագործվում ազգային արժույթները ԵՏՄ երկրների միջև իրականացվող փոխադարձ գործարքների ժամանակ, ինչ գործոններով է որոշվում դրանց օգտագործումը արտաքին–առևտրային գործառնություններում, ինչն է խոչընդոտում դրանց ընդլայնմանը և այլն։

Հարցման մասնակից ֆինանսական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մեծամասնությունը նշել են վարչական և կարգավորիչ խոչընդոտների բացակայությունը ազգային արժույթով գործարքներ կատարելիս։

Գործարքներում ազգային արժույթների կիրառման կարևորագույն մոտիվներից է ապրանքների և ծառայությունենրի ընդհանուր շուկայի նշանակալիությունն ու  գրավչությունը, առևտրային հարաբերությունների մշակված կառուցվածքն ու գնագոյացման պրակտիկան։

Կալիասկարովայի խոսքով, «ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը կախված է ինտեգարցիոն գործընթացների դիմանիկայից, նախևառաջ, փոխադարձ առևտրի զարգացումից»։

Կլոր սեղանի մասնակիցները նշել են ազգային արժույթի շուկայում փոխադարձ հասանելիության հետագա ազատականացման անհրաժեշտությունը, ազգային կարգավորիչների համագործակցություն խորացումը, արժութային ռիսկերի ապահովագրման գործիքների առավել լայն կիրառումը, ազգային արժույթների փոխադարձ գնանշումների ապահովումը։ ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը հնարավորություն կընձեռի ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների հետագա միջազգայնացման համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև