ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

20.07.2017 13:14
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ  Բանկի բոլոր բանկոմատների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին: Քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել «Կենսաթոշակային քաղվածք» պատուհանը, այնուհետև հաստատել հարցումը, և բանկոմատն ավտոմատ կերպով կտպի կենսաթոշակային քաղվածքը, որտեղ արտացոլված կլինեն նաև կուտակային կենսաթոշակային հաշվին կատարված վերջին 10 մուտքերը և հաշվի ընդհանուր մնացորդը։

«Այս ծառայությունը թույլ կտա ՎՏԲ- Հայաստան Բանկի քարտապաններին ավելի արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշվի միջոցները և հետևել հիմնադրամների եկամտաբերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ծառայության մասին տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև