Sun, 14 December
5.1 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 91,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 17–ից 21–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 91,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 478.30 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել մոտ 9,1 մլն եվրո և 1.7 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 547,62  դրամ և 8,04 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 98,9 դոլար, 17,1 եվրո և շուրջ 476,8 մլն  ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլորի դիմաց 479,22 դրամ, եվրոյի դիմաց 551,87 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,13 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հուլիսի 10–16–ն հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 53,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը`76,9 մլն դոլար ($1– 478,82 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img