ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ավանդների գրավադրմամբ սպառողական վարկեր և վարկային գծեր

26.07.2017 16:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ավանդների գրավադրմամբ սպառողական վարկեր և վարկային գծեր

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավանդներ ձևակերպող կամ գործող ավանդներ ունեցող հաճախորդները կարող են ձևակերպել սպառողական վարկ կամ վարկային գիծ՝ իրենց ավանդի գրավով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում և առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը Բանկից և չկորցնել կուտակվածտոկոսները, այլ վերցնել վարկ տվյալ ավանդի գրավով, պահպանելով ավանդի կուտակվածտոկոսները:

Հաճախորդի ընտրությանը Բանկն առաջարկում է սպառողական վարկ՝ մարման գրաֆիկով (ամսական անուիտետ կամ ամսական տոկոսներիվճարում՝ ժամկետի վերջում հիմնական պարտքի մարմամբ); վարկային գիծ՝ ամսական տոկոսների վճարումով և վարկային գծի մայր գումարի մարմամբժամկետի վերջում։

Ավանդի գրավով վարկի/վարկային գծի ժամկետը կազմում է մինչև գործող ավանդի ժամկետի ավարտը, տրամադրվում է + 4.5%–ով, գոավանդի գումարի 100%-ի չափով, վարկը/վարկային գիծը տրամադրվում է ավանդի արժույթով։ Վարկը տրամադրվում և սպասարկվում է առանց որևէ միջնորդավճարների։

«Ավանդների գրավադրմամբ սպառողական վարկերի և վարկային գծերի պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև