ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 76,3 մլն դոլար

31.07.2017 14:48
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 76,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 24–ից 28–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 76,3 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477.97 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել մոտ 11,19 մլն եվրո և 1,22 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 554,91 դրամ և 7,99 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 93,3 դոլար, 16,9 եվրո և շուրջ 599,3 մլն  ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 479,34 դրամ, եվրոյի դիմաց 559,97 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,07 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

При этом сделок по купле-продаже доллара США на фондовой бирже NASDAQ OMX Армения за отчетный период не совершалось.

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հուլիսի 17–23–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 64,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 34մլն դոլար ($1– 478,65 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև