ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM–ի միջոցով կարող են անվճար դրամային փոխանցումներ կատարել

01.08.2017 13:47
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM–ի միջոցով կարող են անվճար դրամային փոխանցումներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը UNISTREAM համակարգի հետ համատեղ գործարկել է անվճար դրամային փոխանցումների ծառայություն բոլոր ուղղություններով։

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, սկսած 2017թ.-ի օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով Բանկի 65 մասնաճյուղերից կարող են ուղարկել ՀՀ դրամով անվճար փոխանցումներ: Փոխանցումներն արտասահմանում վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրված է ուղարկող հաճախորդի կողմից: UNISTREAM փոխանցումները կատարվում են անվճար նաև այն դեպքում, եթե փոխանցումն իրականացվում է արտերկրից դեպի ՀՀ, և ուղարկողը որպես փոխանցման վճարման արժույթ նշում է ՀՀ դրամը։ UNISTREAM փոխանցումների աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, կետերի թիվը գերազանցում է 300 000-ը։ Հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ UNISTREAM անվճար դրամական փոխանցումներ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաև կարող են օգտվել VTB Transfer անվճար ծառայությունից, որը թույլ է տալիս ստանալ դրամական փոխանցումների գումարը առանց Բանկ այցելելու: Բավական է զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել տվյալները և հաշված րոպեների ընթացքում ուղարկված դրամական փոխանցումը կհաշվեգրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտային հաշվին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև