Հայաստանի բանկերի ավանդները նվազել են

02.08.2017 15:41
Հայաստանի բանկերի ավանդները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում համախառն ավանդները հունիսին նվազել են 0.3 տոկոսով` կազմելով 2 425.9 մլրդ դրամ։

Այսպիսի տվյալներ է բերում Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը։

Միաժամանակ, տարեսկզբի համեմատ ավանդների համախառն ծավալն աճել է 0.5 տոկոսով։

ԿԲ տվյալների համաձայն, հունիսին ռեզիդենտների ավանդներն աճել են 0.5 տոկոսով` մինչև 1 826.7 մլրդ դրամ։ Միաժամանակ, դրամային ավանդներն աճել են 2.1 տոկոսով` մինչև 766 մլրդ դրամ, իսկ արտարժութայինները նվազել են 0.6 տոկոսով` մինչև 1 060.6 մլրդ դրամ։

Ռեզիդենտների ավանդները հունիսին նվազել են 2.7 տոկոսով` կազմելով 599.2 մլրդ դրամ ($1- 478.61 դրամ)։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև