Հայաստանի գյուղնախարարությունը կօգնի գնորդներին վճարել ֆերմերների նկատմամբ ունեցած պարտքերը

03.08.2017 21:11
Հայաստանի գյուղնախարարությունը կօգնի գնորդներին վճարել ֆերմերների նկատմամբ ունեցած պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կօժանդակի բերք գնող ձեռնարկություններին ֆերմերների նկատմամբ ունեցած պարտքերի մարման հարցում։

Հինգշաբթի կառավարության նիստում հավանության է տրվել այդ նպատակով գնորդներին վարկեր տրամադրելու վերաբերյալ օրինագծին։

«Վարկերը կտրվեն մեկ տարի ժամկետով 3 տոկոս տոկոսադրույքով։ Վարկերի սուբսիդավորմանը կհատկացվի 70 մլն դրամ։ Այսպիսով, կհաջողվի սուբսիդավորել 2.4 մլրդ դրամի վարկեր»,– ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Ըստ նրա, ձեռնարկությունները կկարողանան ստանալ մինչև 150 մլն դրամի վարկային միջոցներ։

«Մենք ակնկալում ենք, որ վարկերից կօգտվեն մոտ 20 փոքր և միջին ձեռնարկություններ»,– ընդգծեց նախարարը։

Գյուղմթերքի գնման պարտքերի թեման արդիական է և ցավոտ։ Որոշ տնտեսվարող սուբյեկտներ մինչ օրս չեն վճարել 2015 թվականի, մասնավորապես, խաղողի գնման պարտքը։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև