Բանկերի հեռանալը ՌԲԱ–ից համադրելի է նրանց արտոնագրերի հետկանչման հետ. Թոսունյան

04.08.2017 16:00
Բանկերի հեռանալը ՌԲԱ–ից համադրելի է նրանց արտոնագրերի հետկանչման հետ. Թոսունյան

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բանկերի հեռանալը Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից (ՌԲԱ)` ասոցիացիայի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ կարելի է համեմատել բանկից արտոնագրի հետկանչման հետ, ասել է ՌԲԱ նախագահ Գարեգին Թոսունյանը լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Банки.ру–ն։

«Մեր ներդրումներն աստիճանական են` երկու–երեք աստիճան։ Այդ իսկ պատճառով համամասնական անելը հիմարություն կլիներ։ Աստիճանների միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ ՌԲԱ–ի բյուջեի համար ցանկացած մասնակցի դուրս գալը, անշուշտ, լուրջ նշանակություն ունի մեկ պարզ պատճառով` պատկերացրեք, որքան բանկեր են դուրս եկել արտոնագիրը հետ կանչելու պատճառով»,– պատասխանել է նա լրագրողների հարցին։

Ըստ նրա, խնդիրն այն է, որ բանկային բազան կրկնակի կրճատվել է։

«Բայց դա, միևնույն է, մեր աշխատանքն է` մենք մի քիչ ֆանատ ենք։ Այդքան էլ իմ գործընկերներին հետաքրքիր են այն հարցերը, որ տալիս է մեզ կյանքը։ Մեզ համար կարևոր է կարողանալ դա աշխատացնել։ Առավել ևս, որ բանկերն ու բանկային փորձագետները շատ են օգնում մեզ։ Այնպես որ կսեղմվենք քանակական կազմով, բայց, միևնույն է, կաշխատենք առավելագույն ուժերով` ներգրավելով բանկային մասնագետների»,– ընդգծել է Թոսունյանը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ յուրաքանչյուրը ՌԲԱ–ից դուրս գալու իրավունք ունի։

«Ելնում եմ միայն նրանից, որ յուրաքանչյուրն ունի դուրս գալու և տեղափոխվելու իրավունք։ Մենք բանկերի հետ շփվում ենք ամեն օր։ Իհարկե, այժմ, ամռանը, մի քիչ ավելի դժվար է, քանի որ մարդիկ հանգստի են մեկնել։ Տրամադրությունն աշխատանքային է։ Կարծում եմ, որ ասոցիացիայի ներսում նորմալ տրամադրություն է»,– պատմել է նա։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև