ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա

08.08.2017 15:04
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Բանկը ՀՀ բանկային շուկայում ներկայացնում է նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։

Ըստ հաղորդագրության, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում «Մայրական կապիտալի» հաշիվ ունեցող ֆիզիկական անձը, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս սպառողական վարկ ստանալու համար։

Վարկը ձևակերպվում և տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև ընթացիկ տարվա վերջ: Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 0 տոկոս է։ Դրա նվազագույն գումարը կազմում է 25 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100 հազ․ ՀՀ դրամ: Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճար՝ 1000 ՀՀ դրամ: Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 2,5% վարկի գումարից:

«Վարկը տրամադրվում է ակնթարթորեն հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ քարտի թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև