Հայաստան կատարված դրամական փոխանցումները 6 ամսվա ընթացքում աճել են 102 մլն դոլարով ` հասնելով 724,7 մլն դոլարի

09.08.2017 13:52
Հայաստան կատարված դրամական փոխանցումները 6 ամսվա ընթացքում աճել են 102 մլն դոլարով ` հասնելով 724,7 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2017 թ.–ի հունվար–հունիս ամիսներին կազմել է 724,7 մլն դոլա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 16,4%–ով կամ 102,2մլն դոլարով։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, Հայաստան դրամական փոխանցումների հոսքը հունիսին կազմել է 147,5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 9,1%–ով։

Ընդ որում, Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2017 թ.–ի 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամնակահատվածի համեմատ աճել են մոտ 15,5%–ով, կազմելով 408,6 մլն դոլար։ Իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 178,5 մլն դոլար` աճելով 6,2%–ով:

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 442,4 մլն դոլար` 2016 թ.-ի հունվար–հունիսի 368,3 մլն դոլորի համեմատ։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 282,2 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 254,1 մլն դոլարի փոխարեն։

ՀՀ ԿԲ–ի նախնական տվյալներով, Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2016 թ.-ին կազմել է 1 532,8 մլն դրամ (6 %–ի անկում), իսկ արտահոսքը` 816,9 մլն (7,3 %–ի աճ): Արդյունքում, փոխանցումների զուտ ներհոսքը նախորդ տարի կազմել է մոտ 715,9 մլն դոլար (17 %–ի անկում)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև