Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

11.08.2017 18:20
Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

ԵՐԵՎԱՆ,  11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, ԿԲ-ն տրանֆորմացիայի գործընթացը ձեռնարկել է Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով:

ԿԲ տեղեկացմամբ, տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրավական և տրամաբանական ավարտին:

Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:
Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու  ուղղությամբ:-0-
Տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրավական և տրամաբանական ավարտին:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև