ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել 78,6 մլն դոլար

14.08.2017 15:06
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել 78,6 մլն դոլար

 

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 7-11–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 78,6 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477. 99 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել մոտ 10,3  մլն եվրո և 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 561,36 դրամ և 7,92 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 86,8 մլն դոլար, 17,5 մլն եվրո և շուրջ 459,8 մլն  ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 479,28 դրամ, եվրոյի դիմաց 566,98 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,02  դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 56 մլն դոլար ($1– 478,52 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև