ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 82 մլն դոլար

21.08.2017 12:25
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 82 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 14-17–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 82 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477,69 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել մոտ 11,4 մլն եվրո և 1,3 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 560 դրամ և 7,96 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 71,8 մլն դոլար, 15,2 մլն եվրո և շուրջ 1,3 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 479,05 դրամ, եվրոյի դիմաց 564,19 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,06  դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, օգոստոսի 7–13–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 42,8 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 30,2  մլն դոլար ($1– 478,57 դրամ)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև