ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկում է շահավետ պայմաններով վարկեր` անշարժ գույքի գրավադրմամբ

21.08.2017 14:53
ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկում է շահավետ պայմաններով վարկեր` անշարժ գույքի գրավադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։

Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով, նվազագույն տոկոսադրույք՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքից, գումարը՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ:

Վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի։

Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։

Անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։

Վարկի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև